Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Միջօրեի աղոթք

Միջօրեի աղոթք
20.01.2015 | 00:39

Արեգա՛կ արդար, Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, որ ծագեցիր հայրական ծոցից` Քո ճառագայթներն արձակելով ողջ տիեզերքում։ Բա՛ց մեր սրտերի աչքերը` տեսնելու Քո համասփյուռ լույսը և հետևելու Քո շավիղներին, հալածի՛ր մեր միջից ձանձրության դևին, որ այս ժամին մարտնչում է մեր դեմ` ջերմացնելով մեզ մեղքերում և նյութականի սիրո մեջ։ Քո շնորհներով փրկի՛ր մեզ նրա բոլոր մեքենայություններից. ամեն։

Դիտվել է՝ 2473

Մեկնաբանություններ